Jump to content

Խաչիկ Խաչեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գալստյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Խաչիկ Խաչեր
Ծնվել է1946
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մասնագիտությունգրող, թարգմանիչ, բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ և ճարտարագետ
Քաղաքացիություն Իրան
Խաչիկ Խաչեր Վիքիդարանում

Խաչիկ Խաչեր (Գալստյան, 1946, Թեհրան, Իրան), իրանահայ գրող, թարգմանիչ, բանաստեղծ, հրապարակախոս, հասարակական գործիչ, ճարտարագետ[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչիկ Խաչերը ծնվել է 1946 թվականին Թեհրանում։ Նախնական կրթությունը ստացել է Թեհրանի հայոց ազգային Քուշեշ վարժարանի (նախկին Հայկազյան-Դավթյան) դպրոցում, այնուհետև կրթությունը շարունակելու նպատակով մեկնել է Գերմանիա, 1966-1978 թվականներին սովորել Ախեն քաղաքի Տեխնիկական համալսարանի (1974) և արդյունաբերական տնտեսություն և կառավարում բաժինների (1978) մագիստրատուրայի դիպլոմ[2]։

1982 թվականին հրատարակել է «Անտարբերություն» բանաստեղծությունների ժողովածուն։ Գալուստ Խանենցի հետ հիմնել է «Թեհրանահայ գրական շրջանակ»-ը և խմբագրել երեք գիրք։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքների ժողովածուներ հայերենով

  • «Անտարբերություն», 1982
  • «Թափանցիկ մարդիկ», 1997
  • «Գեներալների խաչմերուկը», 2004
  • Ծուռը նստենք, շիտակ դատենք, Եր.: «Գրական հայրենիք» ՓԲԸ («Հայաստան» հրատ.), 2015[3]

Կարճ պատմվածքների ժողովածուներ պարսկերենով

  • «6-րդ արցունք», 2005
  • «Ագռավների սիրած տրամադրությունը», 2006

Խաչերը հայերեն է թարգմանել իրանցի գրողների ստեղծագործություններ՝

  • «Մետաքսի ճանապարհը»
  • «Կարմիր փողկապով տղամարդը»
  • «7 պատմվածք», 2003 թվական, իրանական ժողովրդական հեքիաթների ժողովածու

Թարգմանել է նաև գերմանացի գրող Արմին Վեգների «Խղճիս ձայնը երբեք չի լռելու» ստեղծագործությունը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Խաչիկ Խաչեր Պիտի Ներկայացնէ Իր Երկու Հատորները». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
  2. «Խաչիկ Խաչեր - Abrilbooks.com: Armenian books, music, videos, posters, greeting cards, and gift items». www.abrilbooks.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
  3. «Խաչիկ Խաչեր | Ծուռը նստենք, շիտակ դատենք | Գրանիշ». granish.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.